Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայտնաբերվել է Մակեդոնացու հոր դամբարանը

Հայտնաբերվել է Մակեդոնացու հոր դամբարանը
22.07.2015 | 14:23

National Geographic-ը տեղեկացնում է Ալեքսանդր Մակեդոնացու հոր` Մակեդոնիայի արքա Ֆիլիպ 2-րդի դամբարանի հայտնաբերման մասին: Հունական Վերգինա քաղաքում «թագավորական դամբարաններ» էին հայտնաբերվել դեռևս 1970-ականներին: Շատ երկար գիտնականները վիճել են, թե ում են պատկանում այնտեղ գտնված մասունքները: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է դարձել երրորդ դամբարանի մասունքները նույնականացնել Ֆիլիպ թագավորի ու նրա ընտանիքի անդամների հետ: Վճռորոշ դեր է խաղացել Ֆիլիպ թագավորի ծնկի վնասվածքի տեղեկությունը, որը նա ստացել էր մ.թ.ա 345-ին ճակատամարտում: Նման վնասվածք ունի նաև դամբարանում հայտնաբերված 40-ամյա տղամարդու մասունքը: Նա նաև 180 սմ հասակ ունի, ինչը այն ժամանակների համար շատ բարձր հասակ է համարվել: Ֆիլիպ թագավորի հետ թաղված է 18-ամյա կին և երեխա: Պատմական տեղեկություններով՝ Ֆիլիպին, նրա երկրորդ կնոջն ու երեխաներին թունավորել էր Ալեքսանդրի մայր Օլիմպիան:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ